ԱՄՆ-ն ու Իսրայելը հարվածել են Իրանի տիեզերական արդյունաբերության օբյեկտին
ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ են հասցրել Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող տիեզերական արդյունաբերության օբյեկտին: Պատճառվել են նյութական վնասներ, զոհեր չկան, հայտնել է իրանական ՖԱՐՍ գործակալությունը։
«Ամերիկաիսրայելական ուժերը հարձակվել են Սալմաստի շրջանում գտնվող հետազոտական արբանյակային կայանի վրա, որի նկատմամբ վերջերս սահմանվել էր խիստ վերահսկողություն։ Կայանի միջոցով ստացվում էին արբանյակային տվյալներ»,-ասված է հաղորդագրության մեջ։
Գործակալությունը հայտնել է նաև Արևմտյան Ատրպատական նահանգում տեղակայված օբյեկտի հարևանությամբ գտնվող որոշ շենքերի վնասների մասին՝ նշելով, որ հարձակման արդյունքում զոհեր չեն եղել։


