ԱՄՆ-ն ու Արևմուտքը ներգրավված չեն եղել Ռուսաստանում ապստամբության փորձի մեջ. Բայդեն
ԱՄՆ-ն և Արևմուտքը ներգրավված չեն եղել Ռուսաստանում ապստամբության փորձում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
Նա նշել է, որ մտադիր է հեռախոսային խորհրդակցություններ անցկացնել արևմտյան առաջնորդների հետ՝ Ռուսաստանում տիրող իրավիճակի առնչությամբ:
Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը վստահեցրել է, որ կշարունակի Ուկրաինային օգնություն ցուցաբերել՝ անկախ Ռուսաստանում տեղի ունեցող զարգացումներից։