ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
ԱՄՆ-ն թույլ կտա Ուկրաինային հարվածներ հասցնել Ռուսաստանի խորքը. աղբյուր

ԱՄՆ-ն թույլ կտա Ուկրաինային հարվածներ հասցնել Ռուսաստանի խորքը. աղբյուր

ԱՄՆ-ն չեղարկել է սահմանափակումը, որը վերաբերում էր Ուկրաինայի կողմից արևմտյան դաշնակիցների մատակարարած հեռահար հրթիռների օգտագործմանը: Այս մասին գրում է Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի աղբյուրներին։

Նշվում է, որ այս չեղարկումը  թույլ կտա Կիևին հարվածներ հասցնել Ռուսաստանի խորք, ինչպես նաև թույլ կտա Ուկրաինային ուժեղացնել հարձակումները Ռուսաստանի ներսում գտնվող օբյեկտների վրա և ավելի մեծ ճնշում գործադրել Կրեմլի վրա։ 

Ըստ աղբյուրի՝ որոշումը, որը հրապարակայնորեն չի հայտարարվել, հաջորդել է այն բանին, երբ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթից նման հարձակումներին հավանություն տալու լիազորությունները փոխանցվել են Եվրոպայում ԱՄՆ ուժերի գլխավոր հրամանատար գեներալ Ալեքսուս Գրինկեւիչին, որը նաեւ ՆԱՏՕ-ի հրամանատարն է:

Հաղորդվում է, որ ամերիկացի պաշտոնյաներն ակնկալում են, որ Ուկրաինան կշարունակի ավելի շատ հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին Storm Shadow-ի միջոցով, որն արձակվում է ինքնաթիռներից և կարող է թիրախներ խոցել մինչև 300 կմ հեռավորության վրա:

  • Կիսվել: