կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ԱՄՆ-ն Թուրքիային F-16 կործանիչներ չի մատակարարում՝ չնայած Անկարան վճարել է. Էրդողան

ԱՄՆ-ն Թուրքիային F-16 կործանիչներ չի մատակարարում՝ չնայած Անկարան վճարել է. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Հունաստանին F-16 կործանիչներ է ուղարկում, սակայն հրաժարվում է դրանք մատակարարել Թուրքիա` չնայած Անկարան վճարել է դրանց համար, տեղեկացնում է Anadolu-ն:

Էրդողանը, մասնավորապես, ասել է. ՛՛Այն դեպքում, երբ մեզ չեն տալիս մեր F-16-ները, թեև մենք վճարել ենք դրանց համար, նրանք շարունակում են այդ կործանիչներից ուղարկել Հունաստան։ Միայն այդ պատճառով մենք հավանաբար նահանջելու պատճառ չունենք՛՛:

  • Կիսվել: