երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
ԱՄՆ-ն պնդում է, որ մենք բանակցենք առանց միջնորդի. Ղալիբաֆ

ԱՄՆ-ն պնդում է, որ մենք բանակցենք առանց միջնորդի. Ղալիբաֆ

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը հայտարարել է. «Ամերիկացիներն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, ցանկանում են, որ բանակցությունները տեղի ունենան առանց միջնորդի», գրում է parstoday.ir-ը:

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գոծակալության հաղորդմամբ՝ այս մասին Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է ԻՀՊԿ հրամանատարների և պաշտոնյաների 24-րդ համաժողովում: Իրանի 13-րդ կառավարության աշխատանքի ընթացքում Իրանի և ԱՄՆ-ի միջև ուղղակի բանակցությունների մասին լուրն առաջին անգամը չէ, որ բարձրացվում է:

Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամն օրերս հայտարարել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների մասին, որոնք «որոշակի արդյունք են ունեցել»։

Ֆադահոսեյն Մալեքին ասել է.«Եթե խոսքը վերաբերվում է կոնկրետ հարցի, բանակցությունները տեղի են ունենում երրորդ կողմի միջնորդությամբ։ Առանց միջնորդների բանակցությունները պաշտոնական չեն, բայց եթե լինում է անհրաժեշտություն, դրանք նույնպես տեղի են ունենում»:

 

  • Կիսվել: