ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱՄՆ-ն պատասխանատու է Քաբուլում Իրանի դեսպանության տարածքում հրթիռ ընկնելու համար. Խաթիբզադե

ԱՄՆ-ն պատասխանատու է Քաբուլում Իրանի դեսպանության տարածքում հրթիռ ընկնելու համար. Խաթիբզադե

Շաբաթ օրը, դատապարտելով Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը, դիվանագիտական կենտրոնների ուղղությամբ մի քանի հրթիռների և Իրանի դեսպանատան տարածքի ուղղությամբ մեկ հրթիռի արձակումը, Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն ասել է.«Այս հարձակումների ուղղակի պատասխանատուն ԱՄՆ-ի ռեժիմն է», գրում է parstoday.com-ը:

 Այդ ահաբեկչական հարձակումն Աֆղանստանում ԱՄՆ-ի ահաբեկիչ դաշնակիցների կողմից իրականացվող քայլերի ու պրոքսի պատերազմի օրինակ համարելով, Խաթիբզադեն ցավակցություն է  հայտնել  Աֆղանստանի կառավարությանը և ժողովրդին ու զոհերի ընտանիքներին:

Այսօր  Քաբուլի տարբեր շրջանների, այդ թվում Իրանի դիվանագիտական առաքելության տարածքի դեմ իրականացված հրթիռային հարձակման ընթացքում, առնվազն մեկ հրթիռ է ընկել Իսլամական Հանրապետության դեսպանատան տարածքում:

Ինչպես հայտարարել է ԻԻՀ դեսպանատունը, միջադեպի հետևանքով զոհեր ու վիրավորներ չկան: 

Դեսպանատնից մանրամասնել են, որ հրթիռների բեկորները հարվածել են դեսպանատան գլխավոր գրասենյակին և որոշ հատվածներում կոտրվել են պատուհանների ապակիները և հսացվել է նյութական վնաս: 

Այսօր Քաբուլի տարբեր շրջանների ուղղությամբ արձակվել է 14 հրթիռ, ինչի արդյունքում զոհվել է 3, և վիրավորվել 11 մարդ:

Ոչրևէ խումբ կամ անհատ չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը:

  • Կիսվել: