ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
ԱՄՆ-ն ոչնչացրել է թմրանյութ տեղափոխող սուզանավ․ Թրամփ

ԱՄՆ-ն ոչնչացրել է թմրանյութ տեղափոխող սուզանավ․ Թրամփ

ԱՄՆ-ն ոչնչացրել է սուզանավ, որը թմրանյութ էր տեղափոխում: Այս մասին Truth Social սոցցանցում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Նա նշել է, որ օդանավում եղել են չորս թմրահաբեկիչներ, որոնցից երկուսը զոհվել են հարվածի հետեւանքով։ Անձնակազմի ողջ մնացած անդամները վերադառնում են Էկվադոր և Կոլումբիա՝ ձերբակալման և հետապնդման համար։

«Ամերիկյան հետախուզությունը հաստատել է, որ այդ նավը բեռնված է եղել հիմնականում ֆենտանիլով և այլ անօրինական թմրանյութերով։ Առնվազն 25 հազար ամերիկացիներ կզոհվեին, եթե ես թույլ տայի այդ սուզանավին մոտենալ ափին»,-նշել է ԱՄՆ նախագահը:

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: