շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանին մատակարարումներ անող թուրքական ընկերությունների դեմ

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանին մատակարարումներ անող թուրքական ընկերությունների դեմ

ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը հայտարարություն է  տարածել, որտեղ նշվում է, որ Իրանի պաշտպանական արդյունաբերությանը մատակարարումներ իրականացնելու համար թիրախավորվել է Իրանում, Թուրքիայում, Օմանում և  Գերմանիայում տեղակայված 3 մատակարարման ցանց։

Նշվում է, որ մատակարարումներում ներգրավված է 5 թուրքական ընկերություն և  Թուրքիայի 2 քաղաքացի։

Ըստ հայտարարության՝ պատժամիջոցների տակ գտնվող մատակարարման ցանցերն աջակցել են Իրանի բալիստիկ հրթիռների, միջուկային և պաշտպանական ծրագրերին` մասնավորապես մատակարարել են ածխածնային մանրաթել, էպոքսիդային ռետինև այլ ապրանքներ։

Նշվում է, որ սյդ ցանցերը ածխածնային մանրաթելեր, էպոքսիդային ռետին և հրթիռային օգտագործման այլ ապրանքներ են մատակարարել  ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի «Ինքնաբավության ջիհադ» կազմակերպությանըայդ ապրանքներն ուղարկվել են Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ուժերի «Ինքնաբավության ջիհադ» կազմակերպությանը, պաշտպանության նախարարությանը, զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման հրամանատարությանը և ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների ենթարկված  այլ ընկերություններին։

ԱՄՆ ֆինանսների նախարարության  ահաբեկչության և ֆինանսական հետախուզության հարցերով  փոխնախարար Բրայան Նելսոնը նշել է, որ այդ ցանցերի խոչընդոտման և Իրանի անօդաչու թռչող սարքերի և հրթիռների տարածմանն օգնող երկրներին պատասխանատվության ենթարկելու համար ԱՄՆ-ն կշարունակի օգտագործել ձեռքի տակ եղած լծակները։

  • Կիսվել: