հինգշաբթի, դեկտեմբեր 12
12 / 12 / 2024
ԱՄՆ–ն մեծացնում է ճնշումը ՌԴ-ի վրա՝ սահմանելով ևս 500 պատժամիջոց

ԱՄՆ–ն մեծացնում է ճնշումը ՌԴ-ի վրա՝ սահմանելով ևս 500 պատժամիջոց

Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն լրացուցիչ 500 պատժամիջոց կսահմանի ՌԴ-ի դեմ, իսկ արտահանման սահմանափակումները կվերաբերեն գրեթե 100 իրավաբանական անձի։ 

Սպիտակ տան հայտարարության համաձայն՝ պատժամիջոցները կազդեն ֆինանսական հատվածի, ռազմարդյունաբերական համալիրի, գնումների ոլորտի վրա։

ԱՄՆ-ն նաև արտահանման նոր սահմանափակումներ կկիրառի և քայլեր կձեռնարկի Ռուսաստանի էներգետիկ եկամուտների հետագա կրճատման ուղղությամբ․ ասվում է Բայդենի հայտարարության մեջ:

Բայդենի խոսքով՝ այդ միջոցները նպատակ ունեն Ռուսաստանին պատասխանատվության ենթարկել պատերազմի և ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի մահվան համար, քանի որ Վաշինգտոնը հույս ունի շարունակել աջակցել Ուկրաինային, չնայած նրան, որ այն բախվում է զինամթերքի սուր պակասի, իսկ Կոնգրեսում ԱՄՆ ռազմական օգնությունը հետաձգվում է ամիսներով:

«Դրանք երաշխավորում են, որ Պուտինն ավելի մեծ գին կվճարի արտերկրում իր ագրեսիայի և երկրի ներսում բռնաճնշումների համար», - ասել է Բայդենը պատժամիջոցների մասին:

  • Կիսվել: