շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
ԱՄՆ-ն Լիբանանին 14,2 միլիոն դոլար կտրամադրի՝ ոչ պետական խմբավորումներին զինաթափելու համար

ԱՄՆ-ն Լիբանանին 14,2 միլիոն դոլար կտրամադրի՝ ոչ պետական խմբավորումներին զինաթափելու համար

Պենտագոնը 14,2 միլիոն դոլար կտրամադրի Լիբանանի զինված ուժերին՝ ոչ պետական խմբավորումներին, այդ թվում՝ «Հեզբոլլահին», զինաթափելու և զենքի պահեստներն ու ռազմական ենթակառուցվածքները ոչնչացնելու նպատակով: Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ ռազմական գերատեսչության տարածած հայտարարությունից:

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է, որ օգնության փաթեթը հնարավորություն կտա Լիբանանի բանակին պարեկություն իրականացնել և անվտանգ կերպով հեռացնել չպայթած զինամթերքը՝ հաջակցություն Լիբանանի և Իսրայելի միջև 2024 թ. նոյեմբերին կնքված հրադադարի համաձայնագրի:

Հաղորդվում է նաև, որ օգնության տրամադրումը համապատասխանում է նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի առաջնահերթությանը՝ «հակազդելու տարածաշրջանում Իրանի աջակցությունը վայելող ահաբեկչական խմբավորումներին»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Հեզբոլլահի» ղեկավար Նայիմ Քասեմը հեռուստաուղերձում կոչ էր արել տարածաշրջանային պետություններին մեծացնել աջակցությունը Պաղեստինի դիմադրությանը և չկանգնել Իսրայելի կողքին:

  • Կիսվել: