ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ԱՄՆ-ն կպատասխանի Մոսկվայի ցանկացած քայլի ՆԱՏՕ-ի ուղղությամբ, նույնիսկ եթե դա հանգեցնի համաշխարհային պատերազմի. Բայդեն

ԱՄՆ-ն կպատասխանի Մոսկվայի ցանկացած քայլի ՆԱՏՕ-ի ուղղությամբ, նույնիսկ եթե դա հանգեցնի համաշխարհային պատերազմի. Բայդեն

Ավելի քան 12 հազար ամերիկացի զինվորականներ են ուղարկվել Ռուսաստանի սահմաններ, ԱՄՆ-ն կպատասխանի Մոսկվայի ցանկացած քայլի ՆԱՏՕ-ի ուղղությամբ, նույնիսկ եթե դա հանգեցնի համաշխարհային պատերազմի։ Այս մասին այսօր Դեմոկրատական համաժողովի ժամանակ ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛ԱՄՆ-ը չի պատրաստվում Ուկրաինայում ռազմական գործողություններ սկսել Ռուսաստանի դեմ, սակայն անհրաժեշտության դեպքում կպաշտպանի ՆԱՏՕ-ի դաշնակիցների տարածքը։ Մենք չենք պատերազմելու Ռուսաստանի դեմ Ուկրաինայում: ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի ուղիղ առճակատումը երրորդ համաշխարհային պատերազմն է, և մենք չպետք է սկսենք այն։

Մենք կշարունակենք կանգնել մեր գործընկերների հետ եւ հստակ հաղորդագրություն ուղարկել. մենք կպաշտպանենք ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր թիզը՛՛:

Բայդենը նաև հայտնել է, որ ուժեղացվել է ամերիկացի զինվորականների ներկայությունը Լատվիայում, Էստոնիայում, Ռումինիայում եւ Հյուսիսատլանտյան դաշինքի այլ պետություններում:

՛՛Եթե անգամ մեկ շարժում լինի, երաշխավորում եմ, մենք կպատասխանենք։ Եվ կլինի երրորդ համաշխարհային պատերազմը։ Բայց մենք սրբազան պարտավորություն ունենք՛՛,-ասել է ԱՄՆ նախագահը:

 

  • Կիսվել: