շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԱՄՆ-ն կորոնավիրուսի դեմ պայքարում խախտումներ է թույլ տալիս. Իրանի ԱԳՆ խոսնակ

ԱՄՆ-ն կորոնավիրուսի դեմ պայքարում խախտումներ է թույլ տալիս. Իրանի ԱԳՆ խոսնակ

Իրանի ԱԳ նախարարության խոսնակը շաբաթ օրը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել, որում ԱՄՆ-ին մեղադրել է կորոնավիրուսի դեմ պայքարում խախտումներ թույլ տալու մեջ, գրում է parstoday.com-ը:

Սեյեդ Աբբաս Մուսավին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է.«Աշխարհում  նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի դեմ պայքարը պահանջում է համերաշխություն և միասնականություն, սակայն Միացյալ Նահանգները շարունակում է խախտումներ թույլ տալ և խանգարել պայքարին»:

«ԱՄՆ-ն արևմտյան Ասիայից մինչև լատինական Ամերիկա և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից մինչև Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, բռնության ու պառակտման սերմեր է տարածում», ասված է Իրանի ԱԳՆ խոսնակի թվիթերյան գրառման մեջ: 

  • Կիսվել: