հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
ԱՄՆ-ն կասեցրել է Մեծ Բրիտանիայի հետ կնքված 41,6 միլիարդ դոլարի գործարքը. պատճառը հայտնի է

ԱՄՆ-ն կասեցրել է Մեծ Բրիտանիայի հետ կնքված 41,6 միլիարդ դոլարի գործարքը. պատճառը հայտնի է

ԱՄՆ-ն կասեցրել է Մեծ Բրիտանիայի հետ կնքված 41,6 միլիարդ դոլարի գործարքը, հայտնում է BBC-ն՝ նշելով, որ պատճառն առևտրային զիջումների վերաբերյալ վեճն է:

Ինչպես հաղորդվում է՝ գործարքը, որն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մեծ Բրիտանիա կատարած պետական ​​այցի ժամանակ որակվել էր որպես «պատմական», նախատեսում էր համագործակցություն տարբեր տեխնոլոգիական ոլորտներում։

Այնուամենայնիվ, ԱՄՆ-ն այժմ կասեցրել է համաձայնագիրը՝ բրիտանական ինտերնետային անվտանգության կանոնների, թվային ծառայությունների հարկի և սննդի անվտանգության սահմանափակումների պատճառով։

Նշվում է նաև, որ բրիտանական պողպատի վրա մաքսատուրքերը վերացնելու գործարքը նույնպես անորոշ ժամանակով հետաձգվել է։ Բրիտանացի պաշտոնյան նշել է, որ ներկայիս փակուղին արտացոլում է Վաշինգտոնի և Լոնդոնի տարբեր ռազմավարությունները առևտրային համաձայնագրերի շուրջ բանակցություններում, ինչը բարդացնում է տեխնոլոգիական գործընկերության առաջխաղացումը։

  • Կիսվել: