հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
ԱՄՆ-ն Կարիբյան ծովում կալանել է Վաշինգտոնի պատժամիջոցների ներքո գտնվող Sophia նավթատարը

ԱՄՆ-ն Կարիբյան ծովում կալանել է Վաշինգտոնի պատժամիջոցների ներքո գտնվող Sophia նավթատարը

ԱՄՆ զինված ուժերը Կարիբյան ծովում կալանել են Վաշինգտոնի պատժամիջոցների ներքո գտնվող Sophia նավթատարը, որը տեղափոխում են Միացյալ Նահանգներ։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ ԶՈւ Հարավային հրամանատարության՝ X սոցիալական ցանցում տարածած հաղորդագրությունից:

«Կալանված Sophia նավը գտնվում էր միջազգային ջրերում և անօրինական ակտիվություն էր դրսևորում Կարիբյան ծովում։ ԱՄՆ ափային պահպանությունը տեղափոխում է Sophia-ն՝ այս գործի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու համար»,-նշված է հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է նաև, որ որևէ պետության չպատկանող նավթատարի կալանումը տեղի է ունեցել առանց միջադեպերի։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ հունվարի 7-ին, ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարությունը հայտարարել էր Հյուսիսային Ատլանտիկայում ռուսական դրոշի ներքո նավարկող Marinera նավթատարի կալանման մասին։

  • Կիսվել: