ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱՄՆ-ն կարևոր հնարավորություն ունի կանգնելու հայ ժողովրդի կողքին. Մենենդես

ԱՄՆ-ն կարևոր հնարավորություն ունի կանգնելու հայ ժողովրդի կողքին. Մենենդես

Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը, վկայակոչելով Հայաստանի դեմ ադրբեջանական վերջին հարձակումները, Բայդենի վարչակազմին կոչ է արել դադարեցնել ամերիկյան անվտանգային օժանդակությունն Ադրբեջանին: Այս մասին հաղորդում են Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը և Ամերիկայի հայկական համագումարը:

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենին հասցեագրված նամակում Մենենդեսը նշել է, որ ԱՄՆ-ն չպետք է դերակատարում ունենա ավտորիտար բռնություններին աջակցելու գործում, և որ ինքն ու իր գործընկերները Կոնգրեսում աշխատելու են վերացնել 907-րդ բանաձևի կիրարկման նախագահական սահմանափակումները, ինչը ենթադրում է Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակության  դադարեցում։

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի ձևակերպմամբ՝ «ԱՄՆ-ն կարևոր հնարավորություն ունի կանգնելու հայ ժողովրդի կողքին, երբ նա փորձում է հետ մղել բռնատիրական վարչակազմի հարձակումը»։

  • Կիսվել: