ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԱՄՆ-ն ինքն է ճգնաժամեր ստեղծում, որոնց պատասխանատվությունը հետո գցում է մյուս երկրների վրա. Չինաստանի ԱԳՆ

ԱՄՆ-ն ինքն է ճգնաժամեր ստեղծում, որոնց պատասխանատվությունը հետո գցում է մյուս երկրների վրա. Չինաստանի ԱԳՆ

Միացյալ նահանգներն ինքն է ստեղծում ճգնաժամ, իսկ հետո փորձում արդարացումներ գտնել իր սխալ հայտարարությունների ու գործողությունների համար: Ընդ որում, նրանք նենգափոխում են փաստերն ու պատասխանատվությունը գցում այլ պետությունների վրա:

Այս մասին հայտարարել է Չինաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Ու Ցյանը:

Նրա խոսքով, Վաշինգտոնն է սադրել Թայվանական նեղուցում լարված իրավիճակը, և պետք է պատասխանատվություն կրի այդ ճգնաժամի համար:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հարաբերությունները լարվել են նախորդ շաբաթ ամերիկյան Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայվան այցից հետո: 

  • Կիսվել: