հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԱՄՆ-ն հավանության է արժանացրել «Ռեմդեսիվիր»-ը՝ որպես կորոնավիրուսը բուժող դեղամիջոց. interfax

ԱՄՆ-ն հավանության է արժանացրել «Ռեմդեսիվիր»-ը՝ որպես կորոնավիրուսը բուժող դեղամիջոց. interfax

ԱՄՆ սննդի ու դեղորայքի վերահսկողության վարչությունը հավանության է արժանացրել COVID-19 կորոնավիրուսային վարակի ծայրահեղ դեպքերի ժամանակ «Ռեմդեսիվիր» դեղամիջոցի կիրառումը: Այս մասին տեղեկությունները հրապարակվել են վարչության կայքում, տեղեկացնում է interfax-ը:

FDA-ն հայտնում է, որ «Ռեմդեսիվիր» դեղամիջոցը կլինիկական հետազոտության ժամանակ մի շարք հիվանդների մոտ կրճատել է բուժման ընթացքը, սակայն դեղամիջոցի արդյունավետության ու անվտանգության մասին ամբողջական տեղեկատվություն դեռևս չկա: Այսպիսով, «Ռեմդեսիվիր» ստացած հիվանդներն ապաքինվում են միջինը 11 օրում:

Դեղամիջոցը թույլատրվում է օգտագործել վարակված այն մեծահասակների ու երեխաների բուժման ժամանակ, որոնք ծանր վիճակում են, և որոնց մոտ զարգանում է շնչառական անբավարարություն:

«Ռեմդեսիվիրը» օգտագործվել է Էբոլայի, SARS և MERS վարակների բուժման ժամանակ:

 

  • Կիսվել: