հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
ԱՄՆ-ն Հաիթիին զորքեր չի տրամարդի

ԱՄՆ-ն Հաիթիին զորքեր չի տրամարդի

ԱՄՆ-ն հրաժարվել է Հաիթիին զորքեր տրամադրել՝ ենթակառուցվածքի անվտանգության ապահովման համար օտարերկրյա վարձկանների կողմից նախագահ Ժովենել Մոիզի սպանությունից հետո, թեև խոստացել է օգնել հետաքննության հարցում, տեղեկացնում է Reuters-ը։

Նշվում է, որ ԱՄՆ օգնության հարցը անվտանգության ոլորտում բարձրացվել էր չորեքշաբթի օրը՝ վարչապետի պաշտոնակատար Կլոդ Ջոզեֆի եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի զրույցի ժամանակ։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հաիթին զինված ուժեր տրամադրելու խնդրանքով դիմել էր նաեւ Միավորված Ազգերի Կազմակերպության Անվտանգության խորհուրդ:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ ՛՛այս պահին ռազմական օգնություն ցուցաբերելու ոչ մի պլան չկա՛՛։

 

  • Կիսվել: