հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ԱՄՆ-ն գաղտնալսում է Զելենսկու խորհրդակցությունները. CNN

ԱՄՆ-ն գաղտնալսում է Զելենսկու խորհրդակցությունները. CNN

ԱՄՆ-ն գաղտնալսում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խորհրդակցությունները. պնդում է CNN-ը՝ վկայակոչելով Պենտագոնի փաստաթղթերի արտահոսքը։ Ռադիոտեխնիկական հսկողության տվյալները ցույց են տվել, որ Զելենսկին փետրվարի վերջին «առաջարկել է հարվածել Ռուսաստանի Ռոստովի մարզում ռուսական զորքերի տեղակայման վայրերին»՝ օգտագործելով անօդաչու թռչող սարքեր։

Այս տվյալները, ըստ CNN-ի, կարող են բացատրել ԱՄՆ-ի դժկամությունը Ուկրաինային հեռահար հրթիռային համակարգեր տրամադրելու, քանի որ մտավախություն կա, որ Կիևը դրանք կօգտագործի ռուսական տարածքներին հարվածելու համար:

Վերջին շաբաթներին համացանցում արտահոսած խիստ գաղտնի փաստաթղթերը հազվագյուտ դիտանկյուն են բացել այն մասով, թե ինչպես է ԱՄՆ-ն լրտեսում դաշնակիցներին և թշնամիներին, աշխատում Ուկրաինայի հետ՝ պատերազմի ուղղությամբ։ 

  • Կիսվել: