ԱՄՆ-ն Եվրոպայի կարիքն ունի նույնքան, որքան Եվրոպան՝ ԱՄՆ-ի. Գերմանիայի ՊՆ ղեկավար
ԱՄՆ-ն Եվրոպայի կարիքն ունի նույնքան, որքան Եվրոպան՝ ԱՄՆ-ի։ Այս մասին RND-ին տված հարցազրույցում հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը:
Նա ընդգծել է, որ Եվրոպան Վաշինգտոնի համար ունի աշխարհառազմավարական և աշխարհատնտեսական նշանակություն։
Պիստորիուսը նաև հավելել է, որ ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև կախվածությունը փոխադարձ է։


