հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
ԱՄՆ-ն և Ուկրաինան համաձայնեցրել են խաղաղության ծրագրի նախագիծը, բայց այն դեռ վերջնական չէ. Մեծ Բրիտանիայի վարչապետ

ԱՄՆ-ն և Ուկրաինան համաձայնեցրել են խաղաղության ծրագրի նախագիծը, բայց այն դեռ վերջնական չէ. Մեծ Բրիտանիայի վարչապետ

ԱՄՆ-ն և Ուկրաինան համաձայնեցրել են խաղաղության ծրագրի նախագիծը, որի շուրջ բանակցություններ են տեղի ունեցել Ժնևում, սակայն այն դեռևս վերջնական համաձայնագիր չէ: Այս մասին խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը:

Նա նշել է, որ ծրագրի շուրջ աշխատանքը շարունակվում է, ու թեև վերջնական համաձայնության դեռ չի հաջողվել հասնել, այդ ուղղությամբ արվել են կարևոր քայլեր:

Սթարմերը նաև ասել է, որ լիարժեք խաղաղության հասնելու համար դեռ երկար և բարդ ճանապարհ կա անցնելու:

 

  • Կիսվել: