չորեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2026
ԱՄՆ-ն և Ռուսաստանը համաձայնել են վերսկսել բարձր մակարդակի ռազմական երկխոսությունը

ԱՄՆ-ն և Ռուսաստանը համաձայնել են վերսկսել բարձր մակարդակի ռազմական երկխոսությունը

Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները Աբու Դաբիում կայացած բանակցությունների ընթացքում համաձայնության են եկել վերսկսել բարձր մակարդակի ռազմական երկխոսությունը, հայտնել է հայտնել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարությունը (EUCOM), տեղեկացնում է  Ինտերֆաքս-ը:

Ինչպես նշվում է՝ երկխոսությունը կասեցվել է 2021 թվականի աշնանը։

Ընդգծվում է, որ այս հաղորդակցման ուղին կողմերին թույլ կտա պահպանել մշտական ​​կապ՝ նրանց հնարավորություն տալով աշխատել համաշխարհային կայունությունը պահպանելու ուղղությամբ։

«Զինվորականների միջև երկխոսության պահպանումը կարևոր է համաշխարհային կայունության և խաղաղության համար  և ապահովում է գործիքներ թափանցիկության բարձրացման և լարվածության թուլացման համար»,-ասված է հայտարարության մեջ։

  • Կիսվել: