ուրբաթ, հունիս 28
28 / 6 / 2024
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան կրկին հարված են հասցրել Եմենի տարածքների ուղղությամբ

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան կրկին հարված են հասցրել Եմենի տարածքների ուղղությամբ

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան այսօր կրկին Եմենի տարածքների ուղղությամբ  հարված են հասցրել, տեղեկացնում է իրանական IRNA-ն։

Իրենց հերթին Եմենի ԶԼՄ-ները հայտնել են, որ վերոնշյալ երկու երկրները գրոհել են Հոդեյդա նահանգի «Ալ-Ջաբանա» շրջանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ  փետրվարի 13-ին նույնպես թիրախավորվել էր Եմենի արևմուտքում գտնվող Ալ Հոդեյդա նահանգը։

Ըստ ԶԼՄ-ների՝ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարձակումներն իրականացվում են Եմենի վրա ճնշում գործադրելու նպատակով, որպեսզի վերջինս դադարեցնի «Սիոնիստական ռեժիմի» դեմ սահմանված ծովային շրջափակումը:

  • Կիսվել: