շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
ԱՄՆ-ն և Ադրբեջանը ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր

ԱՄՆ-ն և Ադրբեջանը ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր

ԱՄՆ-ն և Ադրբեջանը ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցի ընթացքում։

«Ռազմավարական գործընկերության խարտիայի ստորագրման այսօրվա արարողությունը շատ քրտնաջան աշխատանքի արդյունք է»,-ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետն ու ԱՄՆ փոխնախագահը ստորագրել են Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև համագործակցության մասին համաձայնագրի բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարություն:

  • Կիսվել: