ԱՄՆ-ն բանակցում է Աֆղանստանի հետ՝ Բագրամի ավիաբազայում ռազմական ներկայությունը վերականգնելու համար. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր երկիրը բանակցություններ է վարում Աֆղանստանի հետ՝ Բագրամի ավիաբազայում ռազմական ներկայությունը վերականգնելու համար։
Լրագրողների հետ զրույցում Թրամփը, մասնավորապես, ասել է. «Մենք երբեք չպետք է հեռանայինք այդտեղից»,- ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը լրագրողների հետ ճեպազրույցում։
Ավելի վաղ Թրամփը նման հայտարարություն էր արել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ համատեղ մամուլի ասուլիսում: Նրա ձևակերպմամբ՝ բազան ռազմավարական դիրք ունի, այն գտնվում է չինական միջուկային օբյեկտների մոտակայքում:
Հիշեցնենք, որ ամերիկյան ուժերը դուրս էին բերվել Աֆղանստանից 2021 թվականին։


