կիրակի, հունիս 1
1 / 6 / 2025
ԱՄՆ-ն B-2 Spirit ռմբակոծիչներով հարվածել է Եմենում հութիների օբյեկտներին

ԱՄՆ-ն B-2 Spirit ռմբակոծիչներով հարվածել է Եմենում հութիների օբյեկտներին

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ ամերիկյան B-2 Spirit ռմբակոծիչները հարվածներ են հասցրել Եմենի տարածքում հութի ապստամբների զենքերի պահեստավորման հինգ օբյեկտներին:

Պահեստներում, ինչպես ասվում է նախարարի հայտարարության մեջ, պահվում էին տարբեր տեսակի զենքերի բաղադրիչներ, որոնք հութիներն օգտագործում էին տարածաշրջանում նավերի վրա հարձակվելու համար:

Նախարարի խոսքով՝ հարվածի համար օգտագործվել են B-2 Spirit ռմբակոծիչները, ինչը, ըստ պաշտոնյայի, «ցույց է տալիս Միացյալ Նահանգների գլոբալ հարվածային կարողությունները ցանկացած պահի, ցանկացած վայրում»:

Associated Press-ը նշում է, որ B-2 Spirit-ը «չափազանց հազվադեպ» է օգտագործվում հութիների թիրախների վրա հարձակվելու համար:

  • Կիսվել: