հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
ԱՄՆ-ն այժմ ավելի լավ է հասկանում Ռուսաստանի դիրքորոշումը. Ուշակով

ԱՄՆ-ն այժմ ավելի լավ է հասկանում Ռուսաստանի դիրքորոշումը. Ուշակով

ԱՄՆ-ն այժմ ավելի լավ է հասկանում Ռուսաստանի դիրքորոշման տրամաբանությունը։ Այս մասին, մեկնաբանելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հանդիպման արդյունքները, «Ռոսիա 1»-ի լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
 
Նա նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի միջև բանակցությունների ընթացքում կողմերը մեկ քայլ առաջ են գնացել միմյանց դիրքորոշումները ավելի լավ հասկանալու հարցում։
 
«Մենք մեկ քայլ առաջ ենք գնացել միմյանց դիրքորոշումները ավելի լավ հասկանալու առումով»,- ասել է Ուշակովը
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին Պուտինը Կրեմլում ընդունել է Ուիթքոֆին և ԱՄՆ նախագահի փեսային՝ Ջարեդ Քուշներին։ ԱՄՆ ներկայացուցիչները Ռուսաստան էին այցելել Ուկրաինայի համար ԱՄՆ խաղաղության ծրագրի քննարկման համար։

  • Կիսվել: