հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
ԱՄՆ-ն այլևս ֆինանսապես ներգրավված չէ ուկրաինական ճգնաժամում. Թրամփ

ԱՄՆ-ն այլևս ֆինանսապես ներգրավված չէ ուկրաինական ճգնաժամում. Թրամփ

Ռուսաստանում ԱՄՆ պաշտոնյաները աշխատում են պարզել, թե արդյոք հնարավո՞ր է Ուկրաինայի հակամարտության կարգավորումը. հուսով եմ, որ հակամարտությունը կկարգավորվի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«ԱՄՆ-ն այլևս ֆինանսապես ներգրավված չէ ուկրաինական ճգնաժամում և փորձում է վերջ դնել դրան»,- նշել է նա:

Հավելենք, որ Պուտինի զրույցը Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ շարունակվում է արդեն 3 ժամ։ 

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ բանակցությունների մանրամասների մասին իրեն դեռ հայտնի չէ։

  • Կիսվել: