շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
ԱՄՆ-ն առաջիկայում նոր պատժամիջոցներ կկիրառի Կուբայի նկատմամբ

ԱՄՆ-ն առաջիկայում նոր պատժամիջոցներ կկիրառի Կուբայի նկատմամբ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հայտարարել է Կուբայի, մասնավորապես՝ ազգային հեղափոխական ոստիկանության նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու մասին:

«Մենք լսում ենք կղզուց եկող ազատության աղաղակները: Միացյալ Նահանգները համաձայնեցված գործողություններ է ձեռնարկում կուբացի ժողովրդին սատարելու համար»,- ասել է նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը  կուբայական ծագում ունեցող ամերիկացիների հետ հանդիպմանը:
 
ԱՄՆ ֆինանսների նախարարությունից հայտնել են, որ պատժամիջոցները կիրառվում  են Կուբայում հուլիսի 11-ից տեղի ունեցող «խաղաղ, ժողովրդավարությանը միտված» ցույցերին ի պատասխան արվող գործողությունների: 
 
Բայդենի վարչակազմը հայտարարել է, որ քննարկում է գործողությունների լայն շրջանակ, ներառյալ՝ կուբացիներին համացանցի հասանելիության ապահովում: Ստեղծվելու է նաև աշխատանքային խումբ, որը  վերանայելու է ԱՄՆ դրամական փոխանցումների քաղաքականությունը: 
 
Կուբայում համացանցին հասանելիությունը զգայուն թեմա է: Կուբայի կառավարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ում «Կաստրոյի դեմ» խմբերը, վերջինիս դեմ պայքարելու համար, ակտիվորեն օգտագործել են սոցիալական մեդիան, մասնավորապես, Twitter-ը:

  • Կիսվել: