ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
ԱՄՆ-ն 75 միլիոն դոլար է փոխանցել Ուկրաինայի հետ համատեղ հիմնադրամին

ԱՄՆ-ն 75 միլիոն դոլար է փոխանցել Ուկրաինայի հետ համատեղ հիմնադրամին

ԱՄՆ-ում գործող Զարգացման Ֆինանսական Կորպորացիան (DFC) 75 միլիոն դոլար է փոխանցել Կիևի հետ համատեղ հիմնադրամին՝ Ուկրաինայի վերակառուցման համար։ Այս մասին տեղեկանում ենք Կորպորացիայի տարածած հայտարարությունից։

Փաստաթղթում, մասնավորապես, ասված է, որ նմանատիպ վճարում կկատարի Ուկրաինայի կառավարությունը։ Այդ 150 միլիոն դոլարի միջոցները կծառայեն որպես սկզբնական կապիտալ՝ ածխաջրածինների և այլ կարևորագույն օգտակար հանածոների արդյունահանման գործում ներդրումների համար։

Ուկրաինայի նախարարների կաբինետը մայիսի 1-ին հրապարակել էր Միացյալ Նահանգների հետ ստորագրված՝ ընդերքի մասին համաձայնագրի տեքստը։ Փաստաթուղթը վավերացվել է մայիսի 12-ին։ Փաստաթղթի ստորագրումից հետո Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հայտարարել է, որ Կիևը նոր տարածքներում նոր վարձակալություններից և նոր արտոնագրերից ստացված ամբողջ եկամտ 50տոկոսը կփոխանցի նորաստեղծ երկկողմ ներդրումային հիմնադրամին։

  • Կիսվել: