չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել Ուկրաինայի համար «լենդ-լիզի» մասին օրինագծին

ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել Ուկրաինայի համար «լենդ-լիզի» մասին օրինագծին

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել «լենդ-լիզով» Ուկրաինային սպառազինություն մատակարարելու մասին օրինագծին՝ Կիևին ռազմական օգնության տրամադրումը պարզեցնելու նպատակով։ Նախաձեռնությանն աջակցել է 417 կոնգրեսական, 10-ը՝ դեմ արտահայտվել։ Այժմ օրինագիծը կներկայացվի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ստորագրմանը։

Օրինագծի համաձայն՝ Բայդենին կտրվեն ընդլայնված լիազորություններ՝ համաձայնագրեր կնքելու ուկրաինական իշխանությունների հետ՝ կապված Ուկրաինայի բնակչության պաշտպանության համար զենքի մատակարարման հետ։ Փաստաթուղթը կարագացնի զենքի մատակարարումը։ Նախագահի ընդլայնված լիազորությունները կավարտվեն, եթե հակամարտությունը դադարեցվի, նաև, եթե Ուկրաինայի սահմանի մոտ ռուսական զորքերի թիվը կրճատվի մինչև 2021 թվականի մարտի թվաքանակը:

Ըստ էության, սա Երկրորդ աշխարհամարտից հետո «լենդ-լիզի» ակտի վերականգնում է, որը ԱՄՆ նախագահին թույլ է տալիս առանց նախնական վճարման օգնել ցանկացած երկրի, որի պաշտպանությունը կենսականորեն կարևոր է ԱՄՆ-ի համար:

  • Կիսվել: