ԱՄՆ Կոնգրեսը, հավանաբար, ապրիլի 16-ին կքվեարկի Ուկրաինային օգնություն հատկացնելու հարցը
ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը հայտարարել է, որ արդեն ապրիլի 19-ին կարող են քվեարկվել Ուկրաինային լրացուցիչ օգնություն հատկացնելու և Ռուսաստանին պատկանող ակտիվների բռնագրավման հարցերը։
Ջոնսոնը լրագրողներին հայտնել է, որ Սենատի լրացուցիչ ֆինանսավորման օրինագիծը ներկայիս տեսքով չի քվեարկվի: Ներկայացուցիչների պալատի անդամներն առանձին կքվեարկեն Իսրայելին, Ուկրաինային, Հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանին տրամադրվող օգնության հարցերը, ինչպես նաև Կիևի օգտին ռուսաստանյան ակտիվների բռնագրավման օրինագիծը:
Խոսնակն ընդգծել է, որ օրինագծերի տեքստերը պատրաստ կլինեն ապրիլի 16-ի առավոտյան։ Դրանից հետո կոնգրեսականները երեք օր ժամանակ կունենան փոփոխություններ մտցնելու համար։ Արդյունքում փաստաթղթերի քվեարկությունը կարող է սկսվել արդեն ուրբաթ՝ ապրիլի 19-ին։