շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է Ուկրաինային լրացուցիչ 33 մլդ դոլարի աջակցության փաթեթը

ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է Ուկրաինային լրացուցիչ 33 մլդ դոլարի աջակցության փաթեթը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել «լենդ-լիզով» Կիևին սպառազինություն մատակարարելու մասին օրինագծին, որը կօգնի արագացնել Ուկրաինային ռազմական աջակցության տրամադրումը։ Նախաձեռնությանը կողմ է արտահայտվել 417, դեմ՝ 10 կոնգրեսական։ Օրինագիծը կներկայացվի նախագահ Ջո Բայդենի ստորագրմանը՝ գրում է ТАСС-ը։

Փաստաթղթի համաձայն՝ Սպիտակ տան ղեկավարին կտրվեն ավելի լայն լիազորություններ՝ Ուկրաինայի քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու նպատակով Կիևի հետ ռազմական տեխնիկայի և գույքի ժամանակավոր օգտագործման մասին համաձայնագրեր ստորագրելու համար։ Նախագահի ընդլայնված լիազորությունները կավարտվեն, երբ հակամարտությունը դադարեցվի։

Նախօրեին նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսին է ներկայացրել Ուկրաինայի անվտանգությանը, տնտեսությանն աջացելու և մարդասիրական կարիքների համար լրացուցիչ 33 մլրդ դոլար հատկացնելու մասին խնդրագիր։

Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Սակին հայտնել է, որ Վաշինգտոնը կարող է ընդամենը 250 մլն դոլար ծախսել՝ Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու նպատակով: Այդ գումարն է մնացել ընթացիկ տարվա մարտին Կոնգրեսի հատկացրած 3․5 մլրդ դոլարի փաթեթից:

  • Կիսվել: