ԱՄՆ Կոնգրեսում մտցվել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գործողությունները ցեղասպանություն ճանաչելու մասին բանաձևի նախագիծ
ԱՄՆ 119-րդ գումարման Կոնգրեսի ստորին պալատում մտցվել է առաջին օրինագիծն Ուկրաինայի վերաբերյալ, որով կոչ է արվում Կրեմլի գործողությունները պատերազմում Ուկրաինայի դեմ ճանաչել որպես ցեղասպանություն։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է հայտնել է ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օքսանա Մարկարովան, տեղեկացնում է РБК-Украина-ն:
«Կոնգրեսն իր աշխատանքի առաջին շաբաթվա ընթացքում կարեւոր ուշադրություն է դարձրել այն փաստին, որ Ռուսաստանն ամեն օր հանցագործություններ է կատարում Ուկրաինայի դեմ պատերազմում։ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ է ներկայացվել բանաձեւի նախագիծ, որը կոչ է անում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության գործողությունները ճանաչել ցեղասպանություն»,- գրել է Մարկարովան։