շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ԱՄՆ Կոնգրեսն առաջին անգամ կներկայացնի պատժամիջոցների մասին օրինագիծը ուղղված 40 ադրբեջանցի պաշտոնյաների դեմ

ԱՄՆ Կոնգրեսն առաջին անգամ կներկայացնի պատժամիջոցների մասին օրինագիծը ուղղված 40 ադրբեջանցի պաշտոնյաների դեմ

ԱՄՆ Կոնգրեսն առաջին անգամ կներկայացնի պատժամիջոցների մասին օրինագիծը, որը ուղղված  է ավելի քան 40 ադրբեջանցի պաշտոնյաների դեմ՝ պատերազմական հանցագործությունների և իրավունքների խախտման համար

ԱՄՆ կոնգրեսական Դինա Տիտուսը այս շաբաթ կգլխավորի օրենսդիրների երկկուսակցական խումբը՝ ներկայացնելու Ադրբեջանի պատժամիջոցների վերանայման առաջին ակտը։

Օրենսդրության նպատակն է խստորեն կիրառել ԱՄՆ պատժամիջոցները Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ, որոնք ներգրավված են Արցախում պատերազմական հանցագործությունների և իրավունքների ոտնահարման մեջ։ 

«Սա տարբեր պատժամիջոցներ կսահմանի ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ, ովքեր ուղղորդել կամ իրականացրել են Արցախի էթնիկ զտումները: Ժամանակն է, որ մենք ստիպենք նրանց վճարել՝ գումար գանձել նրանցից նման գործողությունների համար», - ասել է կոնգրեսական Դինա Տիտուսը։

Օրինագիծը Բայդենի վարչակազմից կպահանջի իր ընդունումից հետո 180 օրվա ընթացքում որոշել, թե արդյոք օրինագծում ընդգրկված ադրբեջանցի պաշտոնյաների ցանկը համապատասխանում է ԱՄՆ գործող օրենսդրությանը, ներառյալ «Գլոբալ Մագնիտսկու մարդու իրավունքների հաշվետվողականության ակտին», ինչպես նաև պետությանը, օտարերկրյա գործողություններին համապատասխան պատժամիջոցներին: 

  • Կիսվել: