ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱՄՆ կոնգրեսականը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Արցախի ժողովրդի դեմ

ԱՄՆ կոնգրեսականը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Արցախի ժողովրդի դեմ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Լինդա Սանչեսը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն Արցախի ժողովրդի դեմ:

Մտահոգված եմ այն հաղորդագրություններով, որ Ադրբեջանը խախտել է հրադադարը և ձեռնարկել է չհրահրված հարձակում Արցախի ժողովրդի դեմ։
 
Ես վճռականորեն դատապարտում եմ Ադրբեջանի ագրեսիան եւ միանում միջազգային հանրությանը՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները տարածաշրջանում»,-  «Թվիթեր»-ի իր էջում գրել է Լինդա Սանչեսը:

  • Կիսվել: