հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
ԱՄՆ խաղաղության պլանը լրամշակման կարիք ունի. Ուկրաինայի դաշնակիցներ

ԱՄՆ խաղաղության պլանը լրամշակման կարիք ունի. Ուկրաինայի դաշնակիցներ

Ուկրաինայի դաշնակիցները Հարավային Աֆրիկայում «Մեծ քսանյակի» հանդիպման ժամանակ քննարկել են ԱՄՆ խաղաղության պլանը: Նրանք հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ նշելով, որ այն լուրջ լրամշակման կարիք ունի, տեղեկացնում է BBC-ն։

Եվրոպական առանցքային երկրների, ինչպես նաեւ Կանադայի եւ Ճապոնիայի ղեկավարների համատեղ հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Մենք հստակորեն պաշտպանում ենք այն սկզբունքը, որ սահմանները չպետք է փոխվեն ուժով։ Մեզ նաեւ անհանգստացնում են Ուկրաինայի զինված ուժերի առաջարկվող սահմանափակումները, որոնք կարող են Ուկրաինան խոցելի թողնել ապագա գրոհի առջեւ»:

  • Կիսվել: