շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ԱՄՆ-ի Սենատն ընդունել Է օրինագիծ, որը ներառում Է 12 մլրդ դոլարի չափով օգնություն Ուկրաինային

ԱՄՆ-ի Սենատն ընդունել Է օրինագիծ, որը ներառում Է 12 մլրդ դոլարի չափով օգնություն Ուկրաինային

ԱՄՆ-ի Սենատը ձայների մեծամասնությամբ հավանություն Է տվել մինչեւ դեկտեմբերի 16-ն ամերիկյան կառավարության ֆինանսավորումը շարունակելու մասին օրինագծին, որը ներառում Է 12 մլրդ դոլարի լրացուցիչ օգնություն Ուկրաինային: Այդ մասին հաղորդել են ամերիկյան ԶԼՄ-ները:

Փաստաթուղթը պետք Է ընդունվի Ներկայացուցիչների պալատի կողմից, այնուհետեւ ստորագրման համար ներկայացվի նախագահ Ջո Բայդենին: Ինչպես գրում Է The Hill հրատարակությունը, Ներկայացուցիչների պալատն այն կընդունի ամենակարճ ժամկետներում:

«Մենք չենք պատրաստվում փակել կառավարությունը»,-հրատարակությունը մեջբերում Է Ներկայացուցիչների պալատի Հատկացումների կոմիտեի նախագահ Ռոզա Դելաուրոյին: Օրենքը թույլ կտա շարունակել կառավարության գործունեության ֆինանսավորումն ընթացիկ մակարդակով մինչեւ դեկտեմբերի կեսերը, որպեսզի լուծվի 2023 ֆինանսական տարվա ֆինանսավորման հարցը, որն սկսվում Է շաբաթ օրը՝ հոկտեմբերի 1-ին: Օրինագիծը նաեւ նախատեսում Է 12,4 մլրդ դոլարի հատկացում «Ուկրաինայի անվտանգության ապահովման եւ ֆինանսական օգնության համար», նշում Է The Hill-ը: Այդ միջոցները պետք Է ուղղվեն Ուկրաինայի կառավարության ֆինանսական աջակցությանը, ռազմական օգնությանը, ինչպես նաեւ Եվրոպայում ամերիկյան զինվորական անձնակազմի գործունեության ապահովմանը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

  • Կիսվել: