չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
ԱՄՆ-ի Սենատը հավանություն Է տվել 1,7 տրիլիոն դոլարի չափով 2023 թ.-ի բյուջեի նախագծին

ԱՄՆ-ի Սենատը հավանություն Է տվել 1,7 տրիլիոն դոլարի չափով 2023 թ.-ի բյուջեի նախագծին

ԱՄՆ-ի Սենատը քվեարկել Է 2023 թվականի բյուջեի 1,7 տրիլիոն դոլար գումարի նախագծի օգտին, որը ներառում է ևս շուրջ 45 միլիարդ դոլարի չափով հերթական օգնություն Կիևին: Այս մասին հաղորդում է  NBC News պարբերականը:

«Օրինագիծը, որին կողմ են քվեարկել 68 սենատորներ, դեմ՝ 29, կառավարության ֆինանսավորումը կպահպանի մինչև հաջորդ աշուն և բարեփոխումներ կկատարի ընտրական օրենքներում՝ խուսափելու ևս մեկ հունվարի 6-ից: Օրինագիծը ներառում է նաև գրեթե 45 միլիարդ դոլարի լրացուցիչ օգնություն Ուկրաինային:

Փաթեթը ներառում է 9 միլիարդ դոլարի սպառազինություն և ավելի քան 15 միլիարդ դոլարի տնտեսական և հումանիտար օգնություն», - տեղեկացնում է լրատվամիջոցը։ Օրինագիծը ներկայացվել է ԱՄՆ-ի Կոնգրեսի  Ներկայացուցիչների պալատի հաստատմանը, այնուհետև այն պետք է ստորագրի ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը:

Կոնգրեսը պետք է այս շաբաթ երկու պալատների միջոցով ընդունի օրինագիծը, որպեսզի խուսափի կառավարության աշխատանքի կասեցումից, որի ֆինանսավորմանը հավանություն Է տրվել մինչև դեկտեմբերի 23-ը ներառյալ:

Օրինագիծը ներառում է 858 միլիարդ դոլարի չափով պաշտպանական ծախսեր: 2023 ֆինանսական տարվա ԱՄՆ պաշտպանական բյուջեի նախագիծը 45 միլիարդ դոլարով ավելի է այն գումարից, որ տարվա սկզբին պահանջել էր երկրի նախագահ Ջո Բայդենը:

Օրինագիծը նախատեսում է 858 մլրդ դոլարի ծախսեր, այդ թվում՝ զինվորականների աշխատավարձի բարձրացում 4.6%-ով, զենքերի, նավերի և ինքնաթիռների ձեռքբերում: Փաստաթղթով նախատեսվում է անվտանգության ոլորտում աջակցություն հատկացնել Ուկրաինային առնվազն 800 միլիոն դոլարի չափով: Իսկ Թայվանին ամերիկացի օրենսդիրները մտադիր են 5 տարվա ընթացքում մինչև 10 միլիարդ դոլար հատկացնել:

  • Կիսվել: