երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
ԱՄՆ-ի միջուկային զինանոցը միջազգային խաղաղության ու անվտանգության սպառնալիք է

ԱՄՆ-ի միջուկային զինանոցը միջազգային խաղաղության ու անվտանգության սպառնալիք է

Չինաստանի ԱԳՆ-ի սպառազինությունների վերահսկման դեպարտամենտի տնօրեն Դին Տունբինը՝ ելույթ ունենալով Միջուկային զենքի չտարածման պայմանագրի (ՄԶՉՊ) համաժողովում, հայտարարել է, որ ԱՄՆ-ի միջուկային զինանոցը սպառնալիք է տարածաշրջանային եւ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը։

«Միջուկային գերտերություն լինելով՝ ԱՄՆ-ը հսկայական միջուկային զինանոց ունի, որը նախկինի պես սպառնում է տարածաշրջանային եւ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը։ Չինաստանը միշտ իր միջուկային զինանոցը պահում է նվազագույն մակարդակում, որն անհրաժեշտ է ազգային անվտանգության պաշտպանության համար։ Չինաստանը երբեք չի մասնակցել եւ չի մասնակցի սպառազինությունների մրցավազքին»,- ընդգծել է  Չինաստանի ներկայացուցիչը։

Դիվանագետը նաեւ նշել է, որ Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ սպառազինությունների վերահսկման սահմանված մեխանիզմներն անհնար են՝ առանց նրանց հարաբերությունների ամբողջ համալիրի հաշվառման։ «Չինաստանը սպառազինությունների վերահսկման վերաբերյալ երկխոսություն է վարում շատ երկրների հետ։ Նման երկխոսություն առաջ վարվում էր նաեւ ԱՄՆ-ի հետ։ Բայց ԱՄՆ-ը Չինաստանի հետ հարաբերությունները նկարագրում է որպես մրցակցություն կամ մրցություն, նախաձեռնում է քայլեր՝ Չինաստանին ճնշելու, նրա ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խախտելու համար։ Դա նույնն է, թե սայլը ձիու առջեւից կապես։ Գործնականում դա անհնար է։ Սպառազինությունների վերահսկման վերաբերյալ երկխոսությունն անհնար է՝ առանց Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների ողջ համալիրի վերանայման»,- շարունակել է Դին Տունբինը։



 

  • Կիսվել: