հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
ԱՄՆ-ի կողմից ՌԴ-ին ուղղակի սպառնալիք չդիտարկելը դրական քայլ է. Կրեմլի խոսնակ

ԱՄՆ-ի կողմից ՌԴ-ին ուղղակի սպառնալիք չդիտարկելը դրական քայլ է. Կրեմլի խոսնակ

Կրեմլը դրական քայլ է համարում Թրամփի վարչակազմի կողմից ազգային անվտանգության ռազմավարության փոփոխությունը, որը Ռուսաստանին այլևս չի անվանում «ուղղակի սպառնալիք»: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նշենք, որ դեկտեմբերի սկզբին Միացյալ Նահանգները հրապարակել է նոյեմբերին հաստատված իր նոր Ազգային անվտանգության ռազմավարությունը: Այն, ի թիվս այլ բաների, կոչ է անում համագործակցել Մոսկվայի հետ ռազմավարական կայունության հարցում։

Ըստ փաստաթղթի՝ ԱՄՆ ամենակարևոր շահագրգռվածությունը Ուկրաինայում ռազմական գործողությունների արագ դադարեցումն է՝ եվրոպական երկրների տնտեսությունները կայունացնելու, հակամարտության սրացումը կամ ընդլայնումը կանխելու և «Ռուսաստանի հետ հարաբերություններում ռազմավարական կայունությունը վերականգնելու» նպատակով։

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: