ԱՄՆ-ի հետ բանտարկյալների փոխանակման և Իրանի ֆինանսական ակտիվների ապասառեցման շուրջ համաձայնությունները կիրականացվեն երկու ամսվա ընթացքում. Քանաանի
ԱՄՆ-ի հետ բանտարկյալների փոխանակման և Իրանի ֆինանսական ակտիվների ապասառեցման շուրջ համաձայնությունները կիրականացվեն երկու ամսվա ընթացքում։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Համաձայնագրերը կնքվել են այն հաշվարկով, որ դրանք իրականացվեն երկու ամսվա ընթացքում։ Մենք լավատեսությամբ ենք նայում դրանց ժամանակին իրականացման հեռանկարներին, քանի որ մեզ մոտ առկա տեղեկատվության համաձայն` այդ ուղղությամբ աշխատանքը լավ է ընթանում՛՛:
Քանաանիի խոսքով՝ բացի Կորեայի Հանրապետությունում սառեցված ակտիվներից, Իրանը ֆինանսական պահուստներ ունի հարևան Իրաքում։
՛՛Այդ ակտիվների փոխանցման գործընթացն սկսվել է, և դրանց մի մասն արդեն դուրս է բերվել Իրաքի սահմաններից՛՛,-ասել է նա:
Ինչ վերաբերում է Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանտարկյալների փոխանակման առաջիկա գործընթացին, ապա այս առնչությամբ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը մանրամասներ չի հայտնել: