կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
ԱՄՆ-ի հարվածից հետո Քաբուլում խիստ պարետային ժամ է սահմանվել

ԱՄՆ-ի հարվածից հետո Քաբուլում խիստ պարետային ժամ է սահմանվել

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում խիստ պարետային ժամ է սահմանվել այն բանից հետո երբ ԱՄՆ-ը հրթիռային հարված է հասցրել՝ ԻՊ գրոհայինի ոչնչացնելու համար։ Այս մասին Քաբուլից հայտնել է «Իզվեստիա»-ի թղթակից Զուբայի Շաքուրին։

Նրա խոսքով՝ Քաբուլում ներկայում իրադրությունը շատ լարված է, ամենուր պարեկներ են շրջում։ Հարվածից 6 խաղաղ բնակիչ է զոհվել, որից 4-ը՝ երեխա։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ամերիկյան ուժերը կիրակի օրը ռազմական հարված են հասցրել Քաբուլին՝ պայթեցնելու մահապարտ ահաբեկիչ տեղափոխող մեքենան, որը նպատակ ուներ պայթեցնել օդանավակայանը։

  • Կիսվել: