ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահները ՌԴ-ին կոչ են արել Ուկրաինային վերադարձնել Զապորոժիեի ԱԷԿ-ի նկատմամբ վերահսկողությունը

ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահները ՌԴ-ին կոչ են արել Ուկրաինային վերադարձնել Զապորոժիեի ԱԷԿ-ի նկատմամբ վերահսկողությունը

ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենն այսօր զրուցել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, ասված է Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ։

Մասնավորապես՝ նշվում է, որ Բայդենը հաստատել է Միացյալ Նահանգների ՛՛անսասան աջակցությունն՛՛ Ուկրաինային եւ թարմ տեղեկատվություն տրամադրել անվտանգության ոլորտում շարունակական աջակցության մասին՝ ներառյալ Ուկրաինայի երկարաժամկետ պաշտպանական կարողություններին աջակցելու համար գրեթե երեք միլիարդ դոլարի մասին երեկվա հայտարարությունը:

Հաղորդվում է նաև, որ երկու ղեկավարները նաեւ կոչ են արել Ռուսաստանին վերադարձնել Ուկրաինային Զապորոժիեի ատոմակայանի նկատմամբ ամբողջական վերահսկողությունը եւ ապահովել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մուտքը դեպի ատոմակայան:

  • Կիսվել: