երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
ԱՄՆ-ի բնակիչը դրսում գտած 20 դոլարով գնված վիճակախաղի տոմսով 1 միլիոն դոլար է շահել

ԱՄՆ-ի բնակիչը դրսում գտած 20 դոլարով գնված վիճակախաղի տոմսով 1 միլիոն դոլար է շահել

ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի բնակիչ Ջերի Հիքսը վիճակախաղով 1 մլն դոլար է շահել, տեղեկացնում է CNN-ը՝ նշելով, որ նա հաջողակ տոմսը գնել է խանութի ավտոկայանատեղիում պատահմամբ գտած 20 դոլարով:

Ինչպես հաղորդվում է՝ բոլոր հարկային գանձումներից հետո տղամարդը ստացել է 429,007 դոլար: Սակայն եթե նա հրաժարվեր գումարը միանգամից ստանալուց, ապա ամբողջ 1 մլն դոլարը ստանալու էր մաս-մաս՝ 20 տարվա ընթացքում:

Հիքսը ծրագրում է այդ գումարն օգտագործել իր երեխաներին օգնելու և 56 տարվա ատաղձագործի աշխատանքից թոշակի անցնելու համար:

 

  • Կիսվել: