ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են Գազայի հատվածում իսրայելական բանակի դիրք
Մերձավոր Արեւելքում ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը եւ Կենտրոնական հրամանատարության ղեկավար, ծովակալ Բրեդ Կուպերն այսօր այցելել են իսրայելական բանակի դիրք Գազայի հատվածում: Այս մասին տեղեկացնում է Fox News-ը։
Նշվում է, որ ամերիկացի երկու պաշտոնյաներին միացել է ՑԱԽԱԼ-ի շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը։
Ըստ աղբյուրի՝ այցի նպատակը հաստատելն էր, որ զորքերի համաձայնեցված դուրսբերումը պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հետ գործարքի շրջանակում ավարտված է։


