ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ամերիկյան ուժերի ներկայությանը վերջ տալը նահատակ Սոլեյմանիի սպանության լավագույն պատասխանն է. Զարիֆ

Ամերիկյան ուժերի ներկայությանը վերջ տալը նահատակ Սոլեյմանիի սպանության լավագույն պատասխանն է. Զարիֆ

Գնահատելով Իրաքի ժողովրդի և կառավարության դիմադրության նահատակ գեներալներ Սոլեյմանիi և Աբու Մահդի Ալ-Մոհանդեսի սպանության դատական ​​գործընթացին հետևելու Իրաքի կառավարույան և ժողովրդի քայլերն Իրանի արտգործնախարարը շեշտելվէ. «Տարածաշրջանում ԱՄՆ ուժերի ներկայության ավարտը կլինի այս ահաբեկչության լավագույն պատասխանը», գրում է parstoday.com-ը:

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Թեհրանում Իրաքի պատվիրակության և Իրաքի արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնի հետ հանդիպման ընթացքում քննարկել է երկկողմ հարաբերությունների վերջին զարգացումները և տարածաշրջանային և միջազգային խնդիրները:

Հանդիպման ընթացքում Զարիֆը հույս է հայտնել, որ Իրաքի կառավարությունը հետամուտ կլինի նահատակ հրամանատարներ գեներալ Սոլեյմանիի և Աբու Մեհդի ալ-Մոհանդեսի սպանության դատական ​​գործընթացին հույս հայտնեց որ այս հանցավոր արարքը կատարողները և կպատժվեն քրեական դատական ​​գործընթացների միջոցով:

Իրանի արտգործնախարարը հավելելբէ. «Տարածաշրջանում ԱՄՆ ուժերի ներկայությանը վերջ տալը կլինի լավագույն պատասխանը այս ահաբեկչական գործողությանը»:

Իրաքի արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնը նշել է, որ երկու երկրների պատվիրակությունների այցերը վկայում են երկկողմ հարաբերությունների խորացման մասին:

  • Կիսվել: