կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ամերիկյան ռազմական պատվիրակությունը Անկարայում է

Ամերիկյան ռազմական պատվիրակությունը Անկարայում է

Այսօր Թուրքիա է ժամանելու ամերիկյան բարձրաստիճան զինվորականներից կազմված պատվիրակություն: Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Թուրքիայի զինուժի հրամանատարական կազմի հետ անցկացրած ժողովի ժամանակ, գրում է ermenihaber.am-ը:

Աքարը տեղեկացրել է, որ թուրք-ամերիկյան բարձրաստիճան պաշտպանական խմբի հանդիպումը տեղի ունենալու այսօր նոյեմբերի 7-ին Պաշտպանության նախարարությունում։

Աքարը բանակի հրամանատարներին տեղեկություններ է տրամադրել նաև «հացահատիկի միջանցքի» հարցում ռուսական կողմի հետ անցկացված տարբեր մակարդակի բանակցությունների, ինչպես նաև մի շարք այլ թեմաների վերաբերյալ:

 

  • Կիսվել: