երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Ամերիկյան գումարները՝ էթնիկ զտումների համար․  «Հայաստանի Հանրապետություն»

Ամերիկյան գումարները՝ էթնիկ զտումների համար․ «Հայաստանի Հանրապետություն»

 «Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ադրբեջանի այժմյան հարձակողական գործողությունները խախտում են 907-րդ հոդվածում կատարված փոփոխությունների բոլոր պայմանները, ինչը նախագահին թույլատրում է հրաժարվել դրանցից, որոնք վերջին անգամ երկարաձգել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիեգունը 2020 թ. մարտին: Եթե նախ Հեյդարը, ապա Իլհամ Ալիևն ինչ-որ ժամանակ հանդես էին գալիս «Ալ-Քաիդայի» դեմ, ապա այժմ Ադրբեջանը համագործակցում է Թուրքիայի կողմից աջակցություն ստացող սիրիացի վարձկանների հետ, որոնցից շատերը նախկինում ծառայում էին «Ալ-Քաիդայի» հետ կապված խմբավորումներում կամ «Իսլամական պետության» մեջ:

Ըստ էության՝ Ադրբեջանը հետևում է Թուրքիայի և Պակիստանի օրինակին, որոնք հաճախ իրենց ներկայացնում են որպես գործընկերներ հակաահաբեկչական պայքարում, բայց գաղտնի աջակցում են հակաարևմտյան ահաբեկիչներին: Լինելով ագրեսոր՝ ադրբեջանական ուժերը վարկաբեկում են բոլոր գործողությունները, որոնք ձեռնարկում են, իբր, խաղաղ կարգավորման նպատակով»:

Մանրաասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: