չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ամերիկյան էսկադրային ականակիրը մի քանի կամիկաձե ԱԹՍ է խոցել Կարմիր ծովում

Ամերիկյան էսկադրային ականակիրը մի քանի կամիկաձե ԱԹՍ է խոցել Կարմիր ծովում

ԱՄՆ ռազմածովային ուժերի էսկադրային ականակիրը մի քանի կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է խոցել Կարմիր ծովում։ Այս մասին հաղորդել է ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության մամուլի ծառայությունը։

«Նոյեմբերի 23-ի առավոտյան (Եմենի ժամանակով) Thomas Hudner-ը (DDG 116) խոցել է մի քանի հարվածային կամիկաձե անօդաչու թռչող սարքեր, որոնք արձակվել են Եմենի հութիների վերահսկողության տակ գտնվող տարածքներից: Անօդաչու թռչող սարքերը խոցվել են այն ժամանակ, երբ ամերիկյան ռազմանավը պարեկություն էր կատարում Կարմիր ծովում», - X սոցիալական ցանցում հայտնել է հրամանատարությունը։:

Նշվում է, որ միջադեպի հետևանքով ո՛չ նավը, ո՛չ նրա անձնակազմը չեն տուժել:

Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև շարունակվող հակամարտության ընթացքում «Իրաքի իսլամական դիմադրություն» խմբավորումը, Լիբանանում գործող «Հեզբոլլահ» շարժումը և Եմենի հութիները բազմիցս հարվածներ են հասցրել ամերիկյան և կոալիցիոն ուժերին։

  • Կիսվել: